08/10/2012 11:37
Վարդան Օսկանյան. «Ցուցմունք չեմ տալու»
ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն իր ֆեսբուքյան էջում գրել է, որ այսօր ժամը 12-ին հրավիրված է ԱԱԾ, որտեղ իրեն մեղադրանք են ներկայացնելու փողերի յուրացման և փողերի լվացման հատկանիշներով.
«Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:
Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում, և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու:
Շնորհակալ եմ այս օրերին բոլոր ինձ աջակցություն ցուցաբերողներին»: