08/10/2012 13:21
Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել
Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 և 190 հոդվածների հատկանիշներով, Aysor.am թղթակցին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նրա խոսքով, Վարդան Օսկանյանն իրեն մեղավոր չի ճանաչում և հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Հիշեցնենք, որ նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: