09/10/2012 09:40
Եգիպտոսում համաներմամբ ազատ կարձակվեն հազարավոր մարդիկ
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հրամանով համաներում են ստացել երկրում անցյալ տարվա բողոքի ցույցերի մասնակիցները, գրում է Բի-Բի-Սին(BBC): Նրանք պահանջում էին երկրի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:
Համաներմամբ ազատ են արձակվելու մի քանի հազար մարդ, որոնք ձերբակալվել էին մինչև Մ. Մուրսիի իշխանության գալը: Համաներումը տարածվում է նաև նրանց վրա, ովքեր դեռևս իրենց դատին էին սպասում:
Հարյուրավոր մարդիկ արդեն ազատ են արձակվել: