09/10/2012 17:06
Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիկայի ոլորտում 2012 թ. Նոբելյան մրցանակակիրների անունները: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` գլխավոր մրցանակին արժանացել են Ֆրանսիայից Սերժ Արոշը և ԱՄՆ-ից Դեյվիդ Բաինլենդը:
Հանձնաժողովի եզրակացության համաձայն` նրանց գիտական հայտնագործությունը հնարավորություն է տվել ուսումնասիրել և ղեկավարել առանձին քվանտային համակարգեր առանց դրանց ոչնչացման:
Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները կհրապարակվեն վաղը` հոկտեմբերի 10-ին: