11/10/2012 12:27
Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է երկրի գործող կառավարության ներկայացրած հրաժարականի դիմումը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Գործող կառավարությունը կկատարի իր պարտականութունները մինչ նոր կառավարության ձևավորումը:
Հիշեցնենք, երկուշաբթի օրը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել էր նոր կառավարության կազմը, որը կարող է գործադիր իշխանություն ձևավորել սահմանադրությամբ հաստատված ժամկետում` խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո: