11/10/2012 15:42
Հունաստանում գործազրկությունը նոր ռեկորդներ է սահմանում
Հունաստանում գործազրկության մակարդակը 2012թ.-ի հուլիսին նոր ռեկորդ է սահմանել, հասնելով 25,1%-ի: «Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, գործազրկությունը վերջին 35 ամիսների ընթացքում անընդհատ աճ է արձանագրել:
Աշխատաշուկայում ծանր իրավիճակը էլ ավելի է վատթարանում Հունաստանի կառավարության կողմից կիրառվող տնտեսման խիստ քաղաքականության պատճառով:
Նշվում է, որ Աթենքը սկսած 2010թ.-ի մայիսից միջազգայյին ֆինանսական օգնություն է ստանում `այդ ընթացքում տրամադրվել է օգնության 2 փաթեթ`110 միլիարդ եվրոյի և 130 միլիարդ եվրոյի չափով: