11/10/2012 13:47
Մալազիայում տղամարդկանց արգելել են կրել կանանց զգեստներ
Մալազիայի դատարաններից մեկը հաստատել է շարիաթի այն օրենքներից մեկը, որը արգելում է տղամարդուն կրել կանացի զգեստներ:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, դատարանում քննվում էր 4 տրանսսեքսուալների գործը, որոնք կալանավորվել էին կանացի հերակալներ կրելու համար:
Դատարանը որոշում է կայացրել, որ այդ տրանսսեքսուալները, լինելով մահմեդականներ, պետք է ենթարկվեն շարիաթի օրենքներին: