11/10/2012 14:28
Միշել Օբաման վարկանիշով գերազանցում է Ռոմնիի տիկնոջը
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման շարունակում է վստահորեն առաջ անցնել Միթ Ռոմնիի տիկնոջից` ամերիկացիների շրջանում իր ժողովրդականության մակարդակով:
«Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ, Միշել Օբամային համակրում է ամերիկացիների 69%-ը, իսկ Էնն Ռոմնիին` 52%-ը:
Սոցհարցումն իրականացվել է 1018 ամերիկացիների շրջանում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: