11/10/2012 13:41
Սիրիան դադարել է էլեկտրաէներգիա ներկրել Թուրքիայից
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Սիրիան դադարեցրել է էլեկտրաէներգիայի ներկրումը Թուրքիայից:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Յըլդըզը նշել է, որ ներկրումները դադարել են մեկ շաբաթ առաջ` Թուրքիան ապահովում էր Սիրիայի էներգետիկ կարիքների 20%-ը:
Էլեկտրաէներգիայի հետ կապված իրավիճակը ծավալվում է երկկողմ հարաբերությունների խիստ սրման ֆոնին` «սահմանային միջադեպի» և սիրիական ուղևորատար ինքնաթիռի ստիպողաբար վայրեջքի պատճառով: