11/10/2012 08:46
Թուրքիայի օդուժը ստիպողաբար իջեցրել է Մոսկվա-Դամասկոս օդանավը
Թուրքիայի օդուժը ստիպել է Անկարայի օդանավակայանում վայրէջք կատարել Մոսկվայից Դամասկոս չվերթն իրականացնող ուղևորատար օդանավը: Այս մասին գրում է BBC-ն:
Այս լուրը հաստատել է նաև Թուրքիայի ԱԳՆ-ն:
Ռուսաստանից եկող ինքնաթիռը ստիպողաբար իջեցվել էր, քանի որ թուրքերը կասկածել են, որ օդանավում կարող է զենք լինել: Аirbus А-320 օդանավում 35 ուղևոր է եղել: Օդանավի բեռնային հատվածում իրականացվում են ստուգումներ:
«Տեղեկություններ կան այն մասին, որ ինքնաթիռում բեռ կա, որը չի համապատասխանում քաղաքացիական ավիացիայի պահանջներին: Իրականացվում են միջոցառումներ, որոնք նախատեսված են գործող օրենսդրությամբ և միջազգային իրավունքով», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն` TGRT հեռուստաալիքի եթերով` Աթենքից, որտեղ գտնվում է այցի շրջանակներում: