12/10/2012 10:31
Մոսկվա-Դամասկոս չվերթի ինքնաթիռը ռազմական բեռ է տեղափոխել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական իշխանությունների կողմից կալանավորված սիրիական ավիաընկերության ինքնաթիռը ռազմական բեռ է տեղափոխել Սիրիայի պաշտպանության նախարարության համար:
BBC-ի փոխանցմամբ, Էրդողանը նշել է, որ ուղևորատար ինքնաթիռը տեղափոխել է զինամթերք և ռազմական սարքավորումներ:
Նշենք, որ թուրքական իշխանությունները ստիպել էին Մոսկվայից Դամասկոս թռչող ինքնաթիռի անձնակազմին վայրեջք կատարել, իսկ երբ բեռը առգրավվել է` ինքնաթիռը շարունակել է իր թռիչքը դեպի Սիրիա: