12/10/2012 12:17
Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց
Իսպանական Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի 8-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆրանցիսկո Վալեխոյի հետ և 10 միավորով շարունակում է եզրափակել լավագույն եռյակը:
Առաջատարները` Ֆաբիանո Կարուանան և Մագնուս Կառլսենը, նույնպես խաղաղ դաշն կնքեցին` համապատասխանաբար Վիշվանաթան Անանդի և Սերգեյ Կարյակինի հետ: Այժմ նրանք իրենց ակտիվում ունեն 13-ական միավոր և բաժանում են 1-2-րդ հորիզոնականները:
Անանդը վաստակել է 8, Վալեխոն` 6, Կարյակինը` 5 միավոր: