12/10/2012 18:21
Օլանդը կոչ է արել Ասադին հրաժարական տալ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադին շուտափույթ հրաժարական տալ:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` Օլանդի կարծիքով 1,5 տարի շարունակվող հակամարտությունը մեծացնում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջացման և հետագա քաոսի վտանգը:
Ըստ նրա` որքան շուտ Բաշարը հեռանա, այնքան անվտանգ կլինի Սիրիայում խաղաղ ճանապարհով իշխանության փոխանցման գործընթացը: