13/10/2012 15:08
Արա Աբրահամյանը հյուրընկավել է Արցախի նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման, Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում՝ նշելով, որ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:
Հանդիպմանը, աղբյուրի փոխանցմամբ, մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: