13/10/2012 10:11
Գ.Ռիխտերի կտավը ռեկորդ է սահմանել աճուրդում
Գերհարդ Ռիխտերի «Աբստրակտ գեղանկարչություն» կտավը Sotheby's աճուրդում վաճառվել է 34,2 մլն դոլարով:
Գծերից և տարբեր գույնի կետերից բաղկացած կտավը նա նկարել է 1994 թվին:
2001 թվականից այն պատկանել է երաժիշտ Էրիկ Քլեպթոնին, ով կտավը գնել է 3.4 մլն ԱՄՆ դոլարով: Նկարի նոր սեփականատիրոջ անունը հայտնի չէ:
Կտավի հեղինակ`80-ամյա Գ.Ռիխտերը համարվում է արդի ամենահայտնի նկարիչներից մեկը: