13/10/2012 14:22
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 4 տարի շարունակ անցնում է 1 տրիլիոնից
2012 թ.-ի ամերիկյան բյուջեի դեֆիցիտը կազմել է 1,1 տրիլիոն դոլար:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` նախորդ տարվա համեմատությամբ, բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 270 միլիարդ դոլարով` հարկային մուտքերն ավելացել են 6,4 %-ով, իսկ կառավարության ծախսերը կրճատվել են 1,7 %-ով:
Բարաք Օբամայի նախագահության 4 տարիները համընկան ԱՄՆ բյուջեի 1 տրիլիոնը գերազանցող դեֆիցիտի հետ` չնայած նրա նախընտրական ծրագրի մեջ առկա է դեֆիցիտի կրճատման ծրագիր, ըստ որի բյուջեի դեֆիցիտը լրջորեն կկրճատվի առաջիկա 10 տարիների ընթացքում: