15/10/2012 20:08
Արցախում անասնաբուժական լաբորատորիայի նոր շենք է բացվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական լաբորատորիայի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան նման կառույցը խիստ պահանջված է հանրապետության համար և մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը:
Երկրի նախագահն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի կարևորությունը` նշելով, որ այստեղ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածություն:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող մի շարք օբյեկտներ և տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Նախագահին, աղբյուրի փոխանցմամբ, ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, պաշտոնատար այլ անձինք: