15/10/2012 14:13
Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը
Իսպանական Բիլբաոյում կայացած «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ: Խաղաղ ելք ունեցան նաև Անանդ-Կարյակին և Վալեխո-Կարուանա պարտիաները:
Այսպիսով` Կարուանան ու Կառլսենը 17-ական միավորով զբաղեցրեցին համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը: Լևոն Արոնյանը 11 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Կարյակինը վաստակել է 10, Անանդը` 9, Վալեխոն` 6 միավոր: