15/10/2012 14:08
«Միկան» 4-րդ տուրում հաղթանակ տոնեց
Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացվող եվրոպական ակումբների գավաթի խաղարկության 2-րդ տուրում Երևանի կանանց շախմատի «Միկա» թիմը 1,5:2,5 հաշվով զիջեց «Ցիրկլ դ’Էչեսին»: Էլինա Դանիելյանը զիջեց Հոու Յիֆանին, իսկ Հարիկա-Կոներու, Մկրտչյան-Ա. Մուզիչուկ և Ջավախիշվիլի-Կրամլինգ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
4-րդ տուրում մեր շախմատիստուհիներին հաջողվեց հաղթանակ տոնել ԱՎՍ-ի նկատմամբ: Լելա Ջավախիշվիլին պարտության մատնեց Մ. Մուզիչուկին, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Հարիկա Դրոնովալին ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Պոգոնինայի, Չմիլայտեի ու Ստեֆանովայի հետ: