15/10/2012 15:51
ՀՀ նախագահը ներկա էր նորակառույց գինու գործարանի բացմանը
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքյաին այցով Արագածոտնի մարզում էր. Նա այցելեց «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» գինու-կոնյակի նորակառույց գործարան, մասնակցեց գործարանի բացման արարողությանը: ՀՀ նախագահին ուղեկցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տարածքյաին կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք:
Սերժ Սարգսյանը շրջեց գործարանի տարածքում, ծանոթացավ ընկերության կարողություններին:
Լրագրողներին «Գոլդեն Գրեյթ ԱրմԱս» գործարանի սեփականատեր Արմեն Ասլանյանը տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ ընդունել են 1000 տոննա խաղող, որից 525 տոննան Արագածոտնի մարզի Կոշ, Ագարակ, Սասունիկ համայնքներից, 50 տոննա Եղեգնաձորից Արենի տեսակի խաղողը, իսկ մնացածը` գործարանի ունեցած սեփական խաղողի այգիների խաղողն է:
Խաղողը մթերել է 140 դրամով, իսկ Արենի տեսակի խաղողը` 230 դրամով, սեփականատերը նաև հաղորդեց, որ գումարները վճարվել են, իսկ պատրաստի արտադրանքը, որը պատարստ կլինի մի քանի ամսից` արտահանվելու է ԱՄՆ, Ռուսաստան, Ուկարինա, Եվրոպա, արդեն համապատասխան պայմանավորվածություններ կան:
Գործարանը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, աշխատում են իտալացի մասնագետներ: Ներկայումս կառուցվում է նաև 10-15 հազ. խմ տարողությամբ ջրամբար, տարածքում տեղադրվել են նաև 3 հակակարկտային կայաններ:
Արմեն Ասլանյանը նշեց միայն, որ տարածքում ինտերնետ չկա, իսկ գործարանում կան համակարգիչներ, դժվարանում է աշխատանքը:
Նշենք, որ ընկերության ներդրումները կազմել է շուրջ 15 մլն եվրո: Գործարանում աշխատում է շուրջ 200 մարդ: Նախատեսվում է զարգացնել ագրոտուրիզմը, հիմնել հյութերի, ջեմերի, մուրաբաների գործարան, խաղողի սառնարաններ, բանաջարեղենի ջերմոցներ, անասնաբուծական ֆերմա և ձկնաբուծարան: