16/10/2012 15:14
Էրդողանը և Ահմադինեջադը հանդիպել են Բաքվում
Սիրիական հարցում գոյություն ունեցող տարաձայնությունների ֆոնին`Բաքվում հանդիպել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Էրդողան-Ահմադինեջադ հանդիպումը տևել է 40 րոպե և անցել է փակ դռների հետևում: Բանակցություններին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն, «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի տեղակալ Նուման Քուրթուլմուշը, այլոք:
Նշվում է, որ մինչ այդ, Դավութողլուն հայտարարել էր, որ Անկարան կփորձի օգնել Իրանին`սիրիական ապստամբների կողմից առևանգված 40 իրանցիների ազատ արձակման գործում: