16/10/2012 17:16
Հայ սամբիստները նվաճեցին յոթ մեդալ
2012 թ. հոկտեմբերի 11-15-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած աշխարհի սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունից Հայաստանի հավաքականները վերադարձան 7 մեդալով, որոնցից մեկը՝ ոսկե, չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե: Մեր պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ հորիզոնականը: Առաջինում ռուսներն էին, երկրորդում՝ վրացիները:
Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին:
Պատանիների աշխարհի առաջնություն
Ջիվան Ղազարյան (48 կգ)- արծաթե մեդալ
Գրիգոր Մխիթարյան (52 կգ)- արծաթե մեդալ
Գոռ Մայիլյան (56 կգ)- ոսկե մեդալ
Հովհաննես Ալեքսանյան (60 կգ)- արծաթե մեդալ
Մինաս Մադոյան (75 կգ)- բրոնզե մեդալ
Երիտասարդների աշխարհի առաջնություն
Լենդրուշ Զատիկյան (48 կգ)- բրոնզե մեդալ
Աղջիկների աշխարհի առաջնություն
Ռոզա Խաչատրյան (52 կգ)- արծաթե մեդալ