16/10/2012 13:49
Թեհրանը հայտարարել է նոր թևավոր հրթիռի ստեղծման մասին
Իրանում ստեղծվել է ծովային տեղակայման նոր «Կադիր» հրթիռը:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, պաշտպանության նախարարի տեղակալ Մեհդի Ֆարահին հայտարարել է, որ հրթիռը մոտակա ժամանակներս կցուցադրվի հանրությանը:
Ֆարահին նշել է, որ իրանական հրթիռները և «ցամաք-ծով» տեսակի հրթիռները հնարավորություն ունեն իրականացնելու տարբեր տեսակի առաջադրանքներ` կախված վտանգների բնույթից: