16/10/2012 17:35
Իսրայելում վանդալները պղծել են գեներալ Մոշե Դայանի շիրիմը
Իսրայելցի գեներալ Մոշե Դայանի մահվան 31-րդ տարեդարձին անհայտ անձինք պղծել են նրա շիրիմը:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ` Դայանը զբաղեցրել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը 6-օրյա պատերազմի ժամանակ` 1967 թ.-ին, և 1973 թ.-ի պատերազմի ժամանակ:
Դայանի շիրմաքարին գրել են «Անհաջողության նախարար` հանուն բոլոր ընկածների»:
Նշվում է, որ 1973 թ.-ի պատերազմի ժամանակ զոհվել է 2700 իսրայելցի զինվորական: