16/10/2012 12:14
Օսկանյանի գործը կարճելու մասին միջնորդություն կներկայացվի
ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը առաջիկայում միջնորդություն է ներկայացնելու հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Աթանեսյանը:
Փաստաբանը նշեց, որ ներկայացնելու է իրավական բոլոր հիմնավորումները, որ այս գործը շինծու է և ունի քաղաքական ենթատեքստ:
Հիշեցնենք, որ Վ. Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 և 190 հոդվածների հատկանիշներով: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: