16/10/2012 12:04
Փաստաբան. Հանթսմանները կխոսեն, երբ դրա ժամանակը գա
«Հանթսմանների վերաբերմունքը գործին շատ բացասական է, նրանք կխոսեն, երբ որ դրա ժամանակը գա և նրանց խոսքը կլինի ամպրոպի նման»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Փաստաբանի խոսքով, այս գործը կասկածի տակ է դնում նաև նրանց բարի համբավը:
«Օբյեկտիվ դատարան ունենալու դեպքում գործի միակ ելքը շուտափույթ կարճումը կլիներ, սակայն սրա մասին խոսելն ավելորդ է, և սա քաղաքական հետապնդում է»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով, դատախազի որոշումը բողոքարկելն անիմաստ է, և կհանգեցնի իրավաբանական տեսակյունից անհասկանալի իրավիճակի:
Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 և 190 հոդվածների հատկանիշներով: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: