17/10/2012 15:09
Ղազախստանը բեռներ կտեղափոխի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով
Մինչև այս տարվա վերջ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Ղազախստանի միջև համաձայնագիր կստորագրվի`ղազախական ապրանքները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տեղափոխելու հետ կապված:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Սերիկ Պրիմբետովը նշել է, որ այժմ նախապատրաստվում է համապատասխան փաստաթուղթ, որտեղ կնշվի տեղափոխվող ապրանքների ծավալները:
Բաքու-Թբիլիսի-Կարսի շինարարությունը ամբողջությամբ կավարտվի 2013թ.-ի 2-րդ կեսին: