17/10/2012 15:06
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կա՞ . ԱԳՆ-ն չի հստակեցնում
Ֆրանսիայի կառավարությունը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ պլանավորում է առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև հանդիպում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն, APA-ն:
Գործակալության փոխանցմամբ` դեսպանը նշել է նաև, որ տվյալ հարցով ներկայում քննարկումներ են ընթանում. «Ես տեղյակ չեմ բոլոր մանրամասներից: Հանդիպման վայրը կարող է լինել Փարիզը կամ մեկ այլ վայր, որը նրանք կընտրեն»:
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Aysor.am-ին հայտնեց, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման մասին դեռ որևէ բան հստակ չէ և տեղեկատվություն հնարավոր կլինի տրմադրել որոշ պարզաբանումներից հետո միայն: