17/10/2012 10:59
Ավարտվել է Օբամայի և Ռոմնիի հեռուստաբանավեճի երկրորդ փուլը
Նյու Յորքի Հովստրա համալսարանում ավարտվել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ փուլը: Գրում է BBC-ն:
Առաջին իսկ րոպեից նախագահի երկու թեկնածուներն անցել են սուր բանավեճի: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով, ըստ վերլուծաբանների, հեռուստաբանավեճի առաջին փուլում պարտվել էր, միանգամից անցել է հարձակման` խոսելով ԱՄՆ հարկային ոլորտի, տնտեսական վիճակի և արտաքին քաղաքականության մասին:
Իր հերթին, աղբյուրի փոխանցմամբ, Ռոմնին մեղադրել է գործող նախագահին իր խոստումների մեծ մասը չկատարելու մեջ:
Երկու թեկնածուներն էլ ազատ շրջել են տաղավարում և հաճախ ընդհատել միմյանց: Բանավեճը տևել է 1 ժամ 30 րոպե:
Նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ փուլում, ըստ վերլուծաբանների, ֆավորիտը եղել է Օբաման: