18/10/2012 12:04
Եվրամիության 3 կառույցների նախագահները կստանան Նոբելյան մրցանակը
Եվրոպական միության 3 հիմնական կառույցների ՝ ԵՄ հանձնաժողովի, խորհրդարանի և խորհրդի նախագահներ Ժոզե Մանուել Բարոզուն, Մարտին Շուլցը և Հերման Վան Ռոմպոյը դեկտեմբերին կմեկնեն Օսլո՝ ստանալու այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը տրվեց Եվրամիությանը:
Սակայն դեռևս պարզ չէ, թե 3 նախագահներից ով է հանդես գալու մրցանակի ընդունման ելույթով և ինչ է լինելու 1.2մլն դոլար մրցանակի հետ:
Աղբյուրը՝ «Euobserver»: