18/10/2012 15:18
Հունաստանում համընդհանուր գործադուլ է հայտարարվել
Այսօր Հունաստանում սկսվել է 24 ժամ տևողությամբ հերթական համընդհանուր գործադուլը. Արհմիությունները բողոքում են կառավարության կողմից ձեռնարկվող տնտեսման խիստ քաղաքականության դեմ:
«Վեստիֆինանս.ռու»-ի փոխանցմամբ, մեկ օր Հունաստանում փակ են լինելու պետական հիմնարկները, խանութների մեծամասնությունը, բանկերը և այլ հաստատություններ:
Նշվում է, որ նախօրեին Աթենքը կարողացել է համաձայնության հասնել միջազգային վարկատուների հետ հետագա վարկավորման հետ կապված:
Վարկատուները ամենայն հավանականությամբ Հունաստանին կհատկացնեն 31 միլիարդ եվրոյի վարկ: