18/10/2012 09:12
Սիրիայում ամենաքիչը 28 հազար մարդ անհայտ կորել է
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ ամենաքիչը 28 հազար մարդ անհայտ կորել է Սիրիայում զինված հակամարտության ծագման սկզբից, գրում է BBC-ն:
Ակտիվիստները կարծում են, որ նրանց անհետացման հետ կապ ունեն կառավարական ուժերը:
Նրանք նշել են, որ ունեն 18 հազար անհետ կորածի անունների ցանկ, և ևս 10 հազար մարդու մասին տվյալներ:
Նրանք խոստացել են այս ինֆորմացիան տրամադրել ՄԱԿ-ին՝ հետաքննություն անցկացնելու համար: