18/10/2012 16:27
Ապստամբները նավթամուղ և գազամուղ են պայթեցրել Սիրիայում
Սիրիայի հյուսիս-արևելքում ապստամբները նավթամուղ և գազամուղ են պայթեցրել` խողովակաշարարը գտնվել են Պալմիր և Դեյր-էզ-Զոր քաղաքների միջև ընկած տարածքում:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, տեղում շուտով սկսվելու են վերականգնողական աշխատանքները`պայթյունի պատճառով առաջացած հրդեհը մարվել է:
Նշվում է, որ ապրիլին անհայտ անձինք պայթյուն էին կազմակերպել սիրիական Դեյր-էզ-Զոր նահանգում գտվող նավթամուղի վրա: