19/10/2012 19:18
ԵՄ-ն կօգնի Մալիին հետ նվաճել երկրի հյուսիսը իսլամիստներից
ԵՄ-ն օգնություն կցուցաբերի Մալիի իշխանություններին` երկրի հյուսիսային շրջանները նվաճած ապստամբների և իսլամիստների դեմ պայքարելու համար:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ն կաջակցի Մալիին օրինակարգի և ժողովրդավարական կառավարության վերականգնման գործում, որը կտարածվի Մալիի ողջ տարածքի վրա:
ԵՄ-ն կաջակցի նաև միջազգային խաղաղապահներին, որոնք պետք է կարգավորեն իրավիճակը Մալիում և ուսումնավարժանքներ կանցկացնի տեղի զինվորականների հետ: