19/10/2012 16:53
Հռիփսիմե Խուրշուդյան. «Պլանավորում եմ 1 տարի հանգստանալ»
Լոնդոնում 2012 թ. կայացած ամառային Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից պարգևատրվեց 15 հազար ԱՄՆ դոլարով: Միջոցառման ընթացքում նա խոսեց ինչպես իր տպավորությունների, այնպես էլ առաջիկա պլանների մասին:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին, որ մարզիկների նկատմամբ նման ջերմ վերաբերմունք ունի: Մեզ համար դա շատ կարևոր է: Կապված հետագա պլաններիս հետ` նշեմ, որ պլանավորում եմ 1 տարի հանգստանալ, որից հետո կվերադառնամ մեծ սպորտ»,- հայտարարեց Հռիփսիմե Խուրշուդյանը: