19/10/2012 10:44
Քրդերը գազամուղ են պայթեցրել Թուրքիայում
Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները թուրքական Ագրի նահանգում պայթեցրել են իրանա-թուրքական գազամուղի մի հատվածը:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, այդ նահանգ հատուկ գործողություն իրականացնելու համար ուղարկված 28 զինվորները գազամուղի պայթյունի պատճառով ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց` բժշկական օգնություն ստանալու համար: