19/10/2012 17:34
Պահանջում են դադարեցնել Վարդան Օսկանյանի դեմ ճնշումները
Այսօր տեղի ունեցավ «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցների կազմակերպած երթը` դեպի Գլխավոր դատախազություն: Այս մասին տեղեկացնում են «Սիվիլիթասից»:
Երթի նպատակն էր գլխավոր դատախազին փոխանցել պահանջագիր-նամակը` «Սիվիլիթասի» հիմնադրամի և նրա հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ ճնշումները դադարեցնելու պահանջով:
Դատախազության ներկայացուցչին փոխանցվեց ստորագրահավաքին` Հայաստանի տասնյակ գյուղերից ու քաղաքներից և աշխարհի 65 երկրից մասնակցած 13 000-ից ավել մարդկանց ստորագրությունների պատճենները և նամակ-պահանջագիրը: