20/10/2012 14:17
Լիբանանի վարչապետը կարող է հրաժարական տալ
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին կարող է հրաժարական տալ` երկրում շարունակվող փողոցային անկարգությունների պատճառով:
«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` այս պահին կառավարության ղեկավարը հանդիպումներ է անցկացնում նախագահ Միշել Սուլեյմանի հետ:
Լիբանանում երեկվանից շարունակվում են բողոքի ցույցերը` կապված երկրի հատուկ ծառայությունների ղեկավար գեներալ Վիսամ ալ-Հասանի սպանության հետ: