20/10/2012 15:21
Ոստիկանությունում կրճատումներ են սպասվում
Ոստիկանությունում տարեսկզբից երկու հարյուր մարդ արդեն կրճատվել է, ևս այդքան սպասվում է, որ կկրճատվի, այսօր լրագրողների հետ Ծաղկաձորում մեկնարկած ՀՀ ԶԼՄ ներկայացուցիչների և ոստիկանության ծառայողների համար «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարի բացումից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նրա խոսքով, կրճատման շնորհիվ «նազիր-վեզիրները, բարեկամներն ու ծանոթները, ցեղակիցները» և նրանց համար ավելացված հաստիքները կազատվեն:
«Ոստիկանը տեսակ է, իսկ նրանք զբոսաշրջիկներ են: Այս պահին այդ հարցը մեզ մոտ քննարկվում է»,-ասաց նա: