22/10/2012 09:28
24-ամյա երգչուհի Ադելը որդի է ունեցել
Բրիտանացի 24-ամյա երգչուհի Ադելը տղա երեխա է ունեցել, երեխան ծնվել է ուրբաթ գիշերը: Ադելը և նրա ամուսինը՝ Սայմըն Կոնեկին հայտարարել են, որ շատ երջանիկ են ու ուրախ իրենց առաջնեկի ծննդյան կապակցությամբ, գրել է «The Mirror»-ը:
Ադելը և Սայմընը հանդիպում են արդեն մեկ տարի և երեխայի սպասելու մասին լուրը հայտնի դարձավ այս հունիսին: Այժմ Ադելը երկարատև հանգստի է անցնում: Նա մինչև հղիության վերջը աշխատել է, և հոկտեմբերին նա թողարկել է «Skyfall» երգը, որը նախատեսված է Ջեյմս Բոնդի նոր ֆիլմի համար:
Երեխայի ծնվելու լուրի տարածումից հետո, սակայն, Ադելի թվիթթերյան էջը, ինչպես գրում է «Daily mail»-ը, հարձակման է ենթարվում: Բազմաթիվ օգտատերերը գրում են տհաճ արտահայտություններ: Վանեսա Բրբիերը գրել է.«Ադելը երեխա է ունեցել: Արդյո՞ք նա չաղ և հաշմանդամ է»: Մեկ այլ օգտատեր գրել է.«Ես գնալու եմ Անգլիա՝ նրան սպանելու... : Եվ նրա երեխային»: