22/10/2012 14:49
Դիահերձարանը հյուրանոցի է վերածվում
Ավստրալական Թասմանիա կղզու գործարարներից մեկը պատրաստվում է տեղի դիահերձարաններից մեկը վերակառուցել հետաքրքիր հյուրանոցի:
BBC-ի փոխանցմամբ, դիահերձարանի սառնարանները վերափոխվելու են հյուրանոցային համարների:
Գործարար Հեյդեն Պիրսն իր մտահղացման համար գնել է 10 տարի չօգտագործվող դիահերձարաններից մեկը:
Ըստ նրա, հյուրանոցի դիզայնը հիշեցնելու է 1950-ական թթ.-ի դիահերձարանների տեսքը: