22/10/2012 18:03
Մեկնարկել է բասկետբոլի մրցաշար-փառատոնը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է բասկետբոլի մրցաշար-փառատոն, որն անցկացվելու է 13-14 տարեկան պատանի մարզիկների միջև:
Մրցաշարին մասնակցելու են տղաների 19 և աղջիկների 14 թիմեր, որոնցից մեկը ժամանել է Լեռնային Ղարաբաղից, իսկ մյուսները՝ Հայաստանի 8 քաղաքները ներկայացնող թիմեր են: Աջակցելով բասկետբոլի պատանիների մրցաշար-փառատոնի կազմակերպմանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ շարունակելու է իր աշխատանքները սպորտի մասսայականացման և խաղային մարզաձևերի քարոզչության ակտիվացման ուղղությամբ:
Նշենք, որ մրցաշարի հաղթող թիմերը պարգևատրվելու են մեդալներով և դիպլոմներով, առաջին տեղը գրաված թիմերին հանձնվելու են գավաթներ, իսկ լավագույն հնգյակին՝ հուշանվերներ:
Մրցաշար-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է այսօր` «Գրանդ Սպորտ» համալիրում: