22/10/2012 15:41
Իրանում մահապատժի են ենթարկել 10 թմրավաճառի
Այսօր Թեհրանում կախաղան է հանվել թմրավաճառության մեջ մեղադրվող 10 մարդ: «Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, կաղախան հանված անձինք մեղավոր են ճանաչվել մեկ տոննայից ավելի ափիոն վաճառելու մեջ:
Մահապատիժը իրականացվել է, չնայած մինչ այդ իրավապաշտպան «Միջազգային համաներում» կազմակերպության հնչեցրած հորդորների: Իրանում այս տարվա սկզբից մահապատժի է ենթարկվել 344 մարդ, որոնց մեծամասնությունը մեղավոր է ճանաչվել թմրավաճառության մեջ: