22/10/2012 14:08
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վայրը Փարիզ. օրը հայտնի չէ
Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետները դեռևս հստակեցված չեն:
«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, Պոպովը նշել է, որ այս պահին աշխատանքներ են ընթանում 2 երկրների ԱԳՆ-ների հետ:
Իգոր Պոպովը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա այս շաբաթ:
Նա նշել է, որ հանդիպումը տեղի է ունենալու Փարիզում: Հանդիպման արդյունքներով Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան:
Պոպովը կարևորել է ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակումը:
«Կարևորը բանակցությունները շարունակելն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպաստում են 2 երկրների միջև երկխոսության հաստատմանը»,-նշել է Պոպովը: