22/10/2012 11:19
Սիրիական ապստամբները ստացել են առաջին աշխատավարձը
Սիրիական զինված ապստամբները Հալեպում ստացել են իրենց առաջին աշխատավարձը:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, սիրիական ընդդիմության ներկայացուցիչ, գնդապետ Աբդու Սալյամ Հումայդին նշել է, որ հեղափոխան ռազմական կոմիտեները զբաղվում են մարտիկներին ամենամսյա աշխատավարձերի բաշխման գործընթացով, հատկապես նրանց, ովքեր գտվում են առաջնագծում:
Նրա խոսքերով, մարտիկները կստանան ամեն ամիս 150 դոլար, սակայն այդ գումարները կավելանան: