22/10/2012 15:56
Թուրքիայում 9 ամիսների ընթացքում ոչնչացվել է 670 գրոհային
Վերջին 9 ամիսների ընթացքում Թուրքիայի տարածքում և Հյուսիսային Իրաքի տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ իրականացված ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է 670 գրոհային:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 3 տոննա պայթուցիկ նյութեր, 400 հրացաններ և 800 ձեռքի նռնակներ: Ձերբակալվել է 6300 մարդ, որոնք համագործակցել են Քրդական աշխատավորական կուսակցության հետ: