22/10/2012 13:46
Եմենում պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ
Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքի ռազմակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 2-ը` վիրավորվել են:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով ռազմակայանում գործի է դրվել հեռակառավարվող պայթուցիկ սարք:
Եմենի զինված ուժերի սպաներից մեկը հայտարել է, որ պայթյունը տեղի է ունեցել ոչ կանխամտածված` զինվորները նռնակներ և ականներ են տեղափոխել դեպի պահեստ: