23/10/2012 19:00
ՀՀ և Արցախի նախագահները հետևել են զորավարժությունների ընթացքին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հետևել են Արցախի արևելյան մասում տեղի ունեցող Պաշտպանության բանակի զորավարժությունների ընթացքին:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Աղբյուրի փոխանցմամբ, զորավարժությունների ավարտից հետո Նախագահները պարգևներ են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:
Այնուհետև Նախագահները մասնակցել են զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությանը:
Նույն օրը ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մասնակցել են ընդլայնված խորհրդակցությանը` նվիրված զորավարժությունների արդյունքների ամփոփման խնդիրներին: