23/10/2012 15:44
Կորեացիները այցելել են Ճապոնիայի հետ վիճելի համարվող կղզիներ
Հարավկորեացի խորհրդարանականները այցելել են Ճապոնական ծովի արևմուտքում գտնվող Տոկտո կղզիներ, որոնք Ճապոնիա դիտարկում է որպես սեփական տարածքները:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, Տոկիոն մինչ այդ զգուշացրել էր, որ այդ այցը կարող է վնասել երկկողմ հարաբերություններին. կորեացիները իրենց հերթին հայտարարել են, որ այցի նպատակն էր կղզիներում անվտանգության մակարդակի ստուգումը:
Ճապոնիան սկսել է հավակնություններ ներկայացնել Հարավային Կորեայի վերահսկողության տակ գտնվող Տոկտո կղզիների նկատմամբ 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո: Տոկիոն առաջարկել է կղզիների պատկանելիության հարցը ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան, սակայն ապարդյուն: