23/10/2012 09:06
ՄԱԿ-ը պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Սիրիա
ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների գծով գլխավոր քարտուղար Էրվե Լադսուսը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Սիրիա, եթե այդպիսի որոշում կայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, Լադսուսը նշել է, որ իրենք պատրաստ են գործել, եթե զգացվի դրա անհրաժեշտությունը և եթե իրենք ստանան համապատասխան մանդատ:
Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն 1 տարուց ավելի է շարունակվում են հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալներով հակամարտությանը զոհ է գնացել ավելի քան 30.000 մարդ: